ՄՂՈՒՄ · Արմավիր · Ամանոր 2027

Դարձիր Ձմեռ Պապ

Ամեն տարի հավաքում ենք մեր զոհված հերոսների ընտանիքների, Արցախից բռնի տեղահանված և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաների նամակները՝ նրանց ամանորյա ցանկություններն իրականացնելու համար։

Ընտրի՛ր երեխայի նամակը, պատրաստի՛ր նրա երազած նվերը, իսկ մենք կհոգանք, որ այն հասնի նրան և նրա Ամանորը մի փոքր ավելի հրաշալի դարձնի։

Մինչև Ամանոր մնաց
0օր 00ժամ 00րոպե 00վրկ
0նամակ
0նամակ դեռ սպասում է
0նամակ արդեն վերցրել են
0օր մինչև Ամանոր

Նամակներ Ձմեռ պապին

Նամակները գրել են երեխաները, մենք միայն հրապարակում ենք։ Ընտրեք մեկը, գրանցվեք և մենք կզանգահարենք ձեզ։

Երեխաների ազգանունը և հասցեն չենք հրապարակում։

Սրանք օրինակներ են։ Իսկական նամակները կդնենք նոյեմբերին։

Ինչպես օգնել

Ընտրեք ձեզ հարմար ձևը։ Ամեն տարբերակով նվերը հասնում է երեխային։

  • Դարձեք Ձմեռ պապ

    Ընտրեք երեխայի նամակը, գնեք նրա ուզած նվերը և բերեք մեզ։ Ձմեռ պապը այն կհասցնի երեխային։

    Ընտրել նամակ
  • Նվիրաբերեք գումար

    Կարող եք օգնել նաև գումարով։ Նվերը մենք կգնենք՝ ըստ երեխայի նամակի։

    Դեպի դրամահավաք
  • Բերեք նվերներ

    Գնեք խաղալիք, գիրք կամ քաղցրավենիք և բերեք մեզ։ Ձմեռ պապը դրանք կբաժանի երեխաներին։

    Կապվել մեզ հետ

Դրամահավաք

Ցանկացած գումար կարևոր է։ Հավաքված գումարով մենք կգնենք երեխաների ուզած նվերները՝ ըստ նրանց նամակների, և Ձմեռ պապը դրանք կհասցնի իրենց։

Հավաքված է
0 դրամ
2,000,000 դրամից · 0%
Բանկային քարտ 4355 0539 2720 9033ACBA Bank · NAREK GHEVONDYAN
Բանկային հաշիվ 220471693808000ACBA Bank · Նարեկ Ղևոնդյան
Idram 764672670

Փոխանցելիս նպատակ դաշտում նշեք «Ամանորյա Հրաշք 2027»։ Ծրագրի վերջում կհրապարակենք դրամահավաքի վերաբերյալ հաշվետվություն։

Զգուշացեք կեղծ էջերից։ Փոխանցելուց առաջ ստուգեք, որ ստացողը Նարեկ Հրանտի Ղևոնդյանն է։ Մենք երբեք չենք խնդրում քարտի տվյալներ, PIN կամ SMS կոդ։ Մեր միակ կայքը mghum.am-ն է։

Մեր գործընկերները

Սա մեր երրորդ Ամանորն է։ Նախորդ երկու տարիներին Արմավիրում 180-ից ավելի երեխա ստացավ իր նվերը, և ամեն անգամ մեր կողքին էին տասնյակ կամավորներ ու տեղական բիզնեսներ։ Այս տարի էլ Ձմեռ պապը նվերները տուն առ տուն կտանի։

180+երեխա ստացել է իր նվերը
2ամանորյա ծրագիր Արմավիրում
25–30կամավոր ամեն ծրագրում
20+գործընկեր բիզնես

Բիզնեսներ և կազմակերպություններ, որոնք նախորդ տարիներին կանգնած էին մեր կողքին։

Ձեր բիզնեսն էլ կարող է միանալ մեզ՝ աջակցել գումարով, նվիրել նվերներ կամ ընտրել երեխաների նամակներ և դառնալ նրանց Ձմեռ պապը։ Զանգեք կամ գրեք մեզ։

Մեր թիմը

«Եթե ուզում ես տեսնել մի ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»

Գարեգին Նժդեհ
Նարեկ Ղևոնդյան

Նարեկ Ղևոնդյան

Համահիմնադիր, նախաձեռնության ղեկավար

Գոռ Մխիթարյան

Գոռ Մխիթարյան

Համահիմնադիր, հաղորդակցության և մեդիայի ղեկավար

Մերի Թադևոսյան

Մերի Թադևոսյան

Համահիմնադիր, գործընկերային կապերի պատասխանատու

Սյուզի Թադևոսյան

Սյուզի Թադևոսյան

Համահիմնադիր, ծրագրերի համակարգող

Նամակները սպասում են

Ընտրեք նամակ, նվիրաբերեք գումար կամ դարձեք մեր գործընկերը։ Ամեն օգնություն հասնում է երեխային։

Դառնալ Ձմեռ պապ